fbpx
Հասարակություն

Ryanair-ի մի քանի տասնյակ ուղևոր մնացել է Միլանի օդանավակայանում

Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Այս մասին հայտնում է Passenger.am-ի «Ֆեյսբուք»-ի էջը։

«Ըստ Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և ուղևորների՝ հունվարի 28-ին Ryanair-ի՝ Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Ինչպես հստակեցրեց մեր ներկայացուցիչը, սույն իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ և վատ կազմակերպված լինելու պատճառով»,-ասված է հայտարարությունում։

Passenger.am-ը տեղեկացնում է, որ, ըստ ԵՄ 261/2004 կարգավորման, այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ, հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում է ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։

«Խորհուրդ ենք տալիս պահել Ձեր ճամփորդության հետ կապված ցանկացած ապացույց: Ենթադրյալ իրավախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու համար վերադառնալուն պես առաջարկում ենք լրացնել հայտը www.passenger.am կայքում»,-նշված է հայտարարությունում:

https://www.facebook.com/passenger.am/posts/2656462241253087

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ