fbpx
Աշխարհ

Ryanair ավիաընկերությունը հուլիսին կվերականգնի իր թրաֆիկի 40 տոկոսը

DW-ի հաղորդմամբ՝ Իռլանդական բյուջետային Ryanair ավիաընկերություն ցանկանում է վերականգնել իր թրաֆիկի 40 տոկոսը հուլիս ամսին։

Ryanair ավիաընկերության առաջարկությունների համաձայն՝ օդանավակայանում կչափեն ուղևորների ջերմաստիճանը: Բացի այդ, նրանց կպարտավորեցնեն դիմակներ կրել կամ այլ կերպ ծածկել իրենց բերանը և քիթը, ինչպես նաև տերմինալներում ձեռքերն ախտահանող միջոցներ օգտագործել:

Օդանավերում զուգարանի հերթերում կանգնելն արգելվում է, ընդ որում, առանձին ուղեւորներ կկարողանան օգտվել զուգարանից «հայտով»:

Հիշեցնենք, որ մին այս տեղեկացրել էինք՝ Ryanair ավիաընկերությունը պատրաստվում է կրճատել մինչև 3 000 աշխատատեղ և իրականացնել շուրջ 1 տոկոս թռիչք հունիսին այն նախազգուշացումից հետո, որ կորոնավիրուսի պանդեմիայից հետո վերականգնման համար կպահանջվի առնվազն երկու տարի։

Մինչ օրս խոշորագույն եվրոպական ավիաընկերությունը առաջատարն է եղել ուղևորների թվով։ Ընկերությունը հայտնել է, որ վերակառուցման իր ծրագիրը մեկնարկելու է հուլիսին և կարող է հանգեցնել օդաչուների և անձնակազմերի շրջանում 3 000 աշխատատեղի կորստի, ինչը կազմում է ընկերության ամբողջ աշխատուժի շուրջ 15 տոկոսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ