fbpx
Աշխարհ

S-400-ների հարցում համաձայնություն չի եղել․ AP

Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավաստիացնում էր, թե ինքն ու իր թուրք գործընկերը «շատ լավ ընկերներ են», Սպիտակ տանը նրանց հանդիպումը չի կարողացել լուծել խնդիրը, որն այդքան ուժգին սրել էր ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև հարաբերությունները: Այս մասին հաղորդում է AP-ն:

Թրամփն ու Էրդողանը ավարտել են հանդիպումը՝ համաձայնության չհասնելով ռուսական S-400 համակարգերը գնելու և տեղադրելու Թուրքիայի որոշման վերաբերյալ: Սա ՆԱՏՕ-ի անվտանգության համար այնպիսի սպառնալիք է ստեղծում, որ ԱՄՆ-ն կասեցրել էր Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների արտադրության բազմազգ ծրագրին:

Թուրքիան քննադատության է ենթարկվել նաև քրդերի վրա հարձակվելու նպատակով Սիրիա ներխուժելու պատճառով, որոնք ԱՄՆ-ի հետ մարտնչել են «Իսլամական պետության» դեմ: Բացի դրանից՝ Թուրքիային քննադատել են քաղաքական ընդդիմախեսներին, լրագրողներին և այլոց բռնաճնշումների ենթարկելու համար:

Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական ՀՀՊ համակարգերի գնումը «լուրջ խնդիրներ» է ստեղծում, բայց հույս ունի, որ դրանք կարող են լուծվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ