«S-400-ներից հետո զբաղվելու ենք S-500-ների հարցով». Էրդողան

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
russia s400

Ամենադիտվածներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «TV 360» և «24 TV» հեռուստաընկերությունների լրագրողների հետ զրույցում խոսել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի և մի շարք այլ հարցերի մասին։

Հայտնի է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև արդեն իսկ ստորագրվել է նշյալ համակարգերի գնման և մատակարարման պայմանագիրը։ Ռուսական կողմը ծրագրում է Թուրքիային այդ համակարգերը փոխանցել մինչև ամառվա վերջ։

«S-400-ների գործարքն ավարտեցինք և hետդարձի ճամփա լինել չի կարեղ երբեք։ Ռուսաստանի հետ համաձայնության հասանք, կսկսենք միասին այդ համակարգերի համատեղ արտադրությամբ զբաղվել։ S-400-ներից հետո զբաղվելու ենք S-500-ների հարցով»։

Անդրադառնալով Սիրիայի հարցին՝ Էրդողանը պնդել է, որ ստեղծվելիք անվտանգության գոտին պետք է անցնի Թուրքիայի վերահսկողության տակ, քանի որ «ահաբեկիչները»  (Թուրքիան Սիրիայի հյուսիսում տեղակայված քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ) մոտ են գտնվում Թուրքիայի սահմաններին։

Էրդողանի խոսքերով՝ Անկարան ուշադիր հետևում է Սիրիայից ամերիկյան զինված ստորաբաժանումների դուրսբերման հարցին, բայց առայժմ այդ  ուղղությամբ  քայլեր չեն ձեռնարկվել։

Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել, որպեսզի ամերիկյան արտադրության զինատեսակները հանկարծ Սիրիայի քուրդ զինյալների ձեռքում չհայտնվեն:

Աղբյուր՝ https://www.ermenihaber.am

Ամենաթարմ