fbpx
Աշխարհ

S-400-ների որոշ մասեր կարող են արտադրվել հենց Թուրքիայում

Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի որոշ մասեր Թուրքիայում արտոնագրված կերպով արտադրելուն միտված հանդիպումներն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնել է Ռուսաստանի «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը Թուրքիայի պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Գրում է ermenihaber.am

Սերգեյ Չեմեզովը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի հետ ընդլայնել համագործակցությունը մասնավորապես ավիացիայի, ուղաթիռների արտադրության և էներգետիկայի ոլորտներում:

«Թուրքիայի պահանջով արագացրեցինք S-400-ների մատակարարումը, ինչն աշխարհում աննախադեպ երևույթ է: Համակարգերի առաջին մատակարարումը տեղի ունեցավ այս ամիս: Մենք ժամանակացույցին համապատասխան առաջ ենք շարժվում»,- ասել է կորպորացիայի տնօրենը:

Չեմեզովը նկատել է տվել, որ Թուրքիան և Ռուսաստանը տարբեր ծրագրեր են համատեղ իրականացնում: Ըստ նրա՝ Թուրքիայում հետաքրքրություն կա նաև ռուսական արտադրության տարբեր հեռահարության ՀՕՊ և հանկատանկային համակարգերի նկատմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ