fbpx
Խորհրդարան

Սա աջակողմյան ղեկերով մեքենաների ներկրման արգելքի վերջին հետաձգումն է. Արշակյան

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի հարցերից մեկը վերաբերում է աջ ղեկով մեքենաների ներկրումների հնարավորություն տալուն։ Սահմանվում է, որ քաղաքացիներին հնարավորություն է տրվելու ներկրել մինչև 2018 թվականի վերջը գնված ու մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստան բերված մեքենաները։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկեց հարցը ներկայացնող ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին  ևս մեկ անգամ ընդգծել, որ աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման արգելքն այլևս չի հետաձգվելու, և որ սա վերջին հետաձգումն է լինելու։

Արշակյանը համաձայնեց և նշեց, որ այս հետաձգումը իրականացվում է Հայաստանի սահմանին կուտակված մեքենաների հարցը լուծելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ