Հասարակություն

Սա ԱՄՆ Սենատի պատմական քայլն է. Սերժ Թանկյան

System of Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։

«Սա ԱՄՆ Սենատի պատմական քայլն է։ Ես ուզում եմ իմ տատիկի եւ պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին։

Սա ինձ համար արթնացման պատճառ դարձավ՝ որպես ակտիվիստի, այդ պատճառով ես ուզում եմ ասել, որ դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ ամբողջ աշխարհում, եթե մենք պայքարենք դրա համար»,- գրել է Թանկյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ