fbpx
Աշխարհ

Սա այն է, ինչ ուզում էր ԱՄՆ-ի նոր ղեկավարություն․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Իրանը դուրս եկավ Միջուկային համաձայնագրից։ Մի քանի ռաունդ փակ հավաքներ էին տեղի ունեցել Թեհրանում, բայց այս որոշումը չէր հրապարկվել։ Ժամեր առաջ «Իռնա» գործակալությունը հայտնեց, որ այսօր երեկոյան նախատեսվում է հերթականը, որն էլ հրապարակվեց վաղուց կայացված որոշումը։ Կարծում եմ, սա այն է, ինչ ուզում էր ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը։ Առանց ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու Իրանի մասնակցությունն այդ համաձայնագրում ուզած-չուզած թույլ եվրոպա-իրանական առանցք էր պահում, որը թեպետ քիչ, բայց ձեռնտու էր Իրանին, բայց խանգարում էր ԱՄՆ-ին՝ Իրանին նոր ու ավելի կոշտ բանակցությունների դաշտ բերելու ստրատեգիային։

Այժմ պայմանագիրն իսպառ գոյություն չունի և թվացյալ Իրանի ձեռքերն ազատվում են հեռահար հրթիռների ու միջուկային ծրագիր զարգացնելու գործում, որը նրան ավելի կվանի եվրոպական երկրներից, վերջիններիս էլ կմղի դեպի ԱՄՆ դաշտ։ Առանց ահաբեկվելու հետևենք զարգացումներին»։

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1189635381241959

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ