fbpx
Խորհրդարան

Սա չափազանց մեծ պատասխանատվություն է, որը ստանձնում եմ այս հարթակի խնդիրները խորությամբ գիտակցելով. Գայանե Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Աժ խորհրդի արտահերթ նիստում որոշվել է «Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնում հաստատել իմ թեկնածությունը, քանի որ ՔՊ կուսակցության վարչության անդամ ընտրվելու և դրանից բխող ծանրաբեռնվածության պատճառով Մխիթար Հայրապետյանը հրաժարվել էր ղեկավարի պարտականություններից:

Սա չափազանց մեծ պատասխանատվություն է, որը ստանձնում եմ այս հարթակի ներքին բարդություններն ու խնդիրները խորությամբ գիտակցելով, և ամեն ինչ անեմ, որպեսզի առաջիկա մեր աշխատանքների ճիշտ կազմակերպման ու համակարգման շնորհիվ այս հարթակում Հայաստանի շահերը պաշտպանելու, ներկայացնելու և նոր ծրագրերում ներգրավելու հնարավորություններ ստեղծվեն:

Շնորհակալ եմ գործընկերներիս մեծ վստահության համար, իսկ բոլոր մտավարժանքներն այն մասին, թե կար դժգոհություն Մխիթար Հայրապետյանի աշխատանքից, կամ խորհրդարանական դիվանագիտության կարողություններից, խորհուրդ եմ տալիս անհեթեթություններ և հերթական ստերը տարածելու անհագ մոլուցքից զերծ մնալ»:

https://www.facebook.com/photo.php?fbid=10217311182745292&set=a.3796219377727&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ