Սա՛ է իսկական անմահությունը․ Մարությանը՝ Արթուր Գրիգորյանի մասին

Հրապարակող՝

Hayk Marutyan – 960

Ամենադիտվածներ

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հայտնի երգիչ, երգահան Արթուր Գրիգորյանի մահվանը։

«Այսօր հրաժեշտ ենք տալիս Արթուր Գրիգորյանին։

Մաեստրոն ոչ միայն հարստացրեց իր ստեղծագործությամբ մեր ժամանակակից երգարվեստը, բարձր նշաձող դրեց իր ժամանակակիցների առաջ, այլև պրոֆեսիոնալ երգիչների ու երաժիշտների մի քանի սերունդ կրթեց, և սրանով իսկ նրա մեղեդին մեզ հետ կլինի դեռ շատ երկար ժամանակ։

Սա՛ է իսկական անմահությունը։

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի վարպետ», – գրել է Մարությանը։

Ամենաթարմ