fbpx
Աշխարհ

Սա հաղթանակ է. վրացական ընդդիմությունը՝ իշխանության որոշման մասին

«Եվրոպական Վրաստան-շարժում ազատության համար» կուսակցության պատգամավորներ Իրակլի Աբեսաձեն և Իրմա Նադիրաշվիլին, անդրադառնալով իշխանությունների՝ 2020թ. խորհրդարանական ընտրությունները անցկացնել միայն համամասնական ընտրակարգով և առանց ընտրական արգելքի, որոշմանը, ասել են. «Սա հաղթանակ է»:

«Նախևառաջ ուզում եմ շնորհավորել քաղաքացիական հասարակությունը: Ես և իմ քաղաքական թիմը կարծում ենք, որ սա մեծ հաջողություն է, սա հաղթանակ է: Սա հաղթանակն է այն մարդկանց, որոնք այս օրերին գտնվել են խորհրդարանի շենքի դիմաց»,- ասել է Նադիրաշվիլին: Նա նաև հավելել է, որ իշխող կուսակցության որոշումը նահանջ է համարում:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ սա «աննախադեպ որոշում է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ