fbpx
Քաղաքականություն

Սա, իրոք, արդեն մառազմի թատրոն է․ Լուսինե Հարոյան

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանն իր Facebook-յան էջում գրել է.

«Մինչ Նիկոլը ՀՀ հպարտ քաղաքացիների աչքի առաջ Մանվելի օգնականի պորտը տեղն է դնում, թե` ես ձեզ չեմ ուզում լսել, գնացեք Մանվելի ոսկիները ծախեք, բաժանեք (իբրև թե ինքն այնքան սկզբունքային է, որ հանցագործի մտերիմի հետ չի շփվում), նույն Մանվելի նույն օգնականի հարազատ եղբորն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշանակում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն` նրան վստահելով այդ հսկա հաստատության ֆինանսական հոսքերն ու մուտքերը` այդ թվում պետբյուջեից:

Ինչ հետաքրքիր է, չէ՞: Այս թատրոնը, իրոք, արդեն մառազմի թատրոն է: Ժողովուրդ ջան, դուք ե՞րբ եք վերջապես հասկանալու, որ սրանք բոլորը նույն համակարգի պտուտակներ են, որ սրանց մեկի պոչը մյուսի տակն է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ