fbpx
Սպորտ
11:10 08/12/2019

Սա կարիերայիս լավագույն գոլն է․ Սուարես (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Իսպանիայի Լա Լիգայի 16-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» երեկ տանը ընդունեց «Մալյորկային»։ Հանդիպումն անցավ կատալոնցիների մեծ առավելությամբ ու ավարտվեց 5-2 հաշվով։ Բայց այս խաղն առանձնացավ Սուարեսի գոլով, որն ուրուգվայցին մեկնաբանեց որպես կարիերայի լավագույն գոլ։

«Սա կարիերայիս լավագույն գոլն է: Զգացի, որ անկյունը բարդ է, միակ տարբերակը կրնկով հարվածելն էր:

Վալվերդեն երբեմն ասում է, որ ավելի հեշտ իրավիճակներում վրիպում եմ, իսկ գոլ եմ խփում բարդ պահերին», – ասել է Սուարեսը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ