fbpx
Զինված Ուժեր

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու․ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․

«Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին սկսել է ակտիվ օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը:

Բնակչությանը կոչ եմ անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն:

Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է անհամաչափ ու խիստ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու:

Ի զե՛ն՝ հանուն Հայրենիքի ու արժանապատվության:

Ամուր եղե՛ք, սիրելինե՛րս»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/454839022140361

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ