fbpx
Հասարակություն

Հղումը մի տարածեք, մի սեղմեք, տվյալներ մի փոխանցեք, սա խարդախություն է․ ԱՏՊԳ (ՆԿԱՐ)

Հարգելի քաղաքացիներ, Ֆեյսբուքում նամակների տեսքով տարածվող՝ Կոկա-Կոլայի անունից, բայց տարօրինակ հղումը մի տարածեք, մի սեղմեք, տվյալներ մի փոխանցեք, սա խարդախություն է, գրում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ Facebook-ի իր էջում։

Գործակալությունը զգուշացնում են՝ մի փոխանցեք բանկային տվյալներ, գաղտնաբառեր ու այլ տեղեկություններ ձեր մասին, այլապես կունենաք գումարային կորուստներ, էլ․ հասցեների ու դրանցում պահվող ինֆորմացիաների կորուստներ, սոցիալական ցանցերի էջերի ու դրանցում պահվող նամակների ու ինֆորմացիայի կորուստներ։

Գործակալությունից հորդորում են զերծ մնալ համացանցում «հեշտ փող» (մրցանակ, հեռախոս) շահելու թակարդից։

Ֆիշինգային հարձակումներից խուսափելու համար կարող եք ընթերցել՝ սա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ