Սպորտ

Սա խայտառակություն է. Այաքսի մարզիչը չեղարկված գոլի մասին

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է VAR համակարգի կիրառումը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Ռեալի» հետ առաջին խաղում (1:2):

Սլովենացի մրցավար Դարիո Սկոմինան տեսակրկնությունը դիտելուց հետո չեղարկել է պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոյի գոլն առաջին կեսում` 0:0 հաշվի պայմաններում.

«Սա խայտառակություն է:

Մրցավարները մեզ մի քանի տարբեր բացատրություններ տվեցին` խաղից դուրս, դարպասապահի գործողություններին միջամտություն: Տեսա կրկնապատկերը, բայց հնարավոր է` ևս մեկ անգամ է պետք նայել, մեկ այլ անկյունից: Չեմ կարծում, թե խաղից դուրս էր»,- Հագի խոսքերն է փոխանցում AS-ը:
VAR համակարգն առաջին անգամ է կիրառվել Չեմպիոնների լիգայի խաղերում: Ընթացիկ խաղարկությունում որոշում էր կայացվել VAR- ը կիրառել փլեյ-օֆֆի առաջին փուլից:

«Ռեալ»-«Այաքս» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին Մադրիդում: Հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ