fbpx
Սպորտ

Սա կօգնի հասկանալ, թե ինչի ենք ընդունակ․ Բայրամյանն ամփոփել է Ազգերի Լիգայի վիճակահանությունը

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Ազգերի Լիգայի վիճակահանությունը, ըստ որի՝ խմբային փուլում մեր մրցակիցները լինելու են Իռլանդիայի, Շոտլանդիայի ու Ուկրաինայի հավաքականները։

Բայրամյանի խոսքերը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հայ ֆուտբոլիստը նշել է, որ անհամբերությամբ է սպասում խմբի հանդիպումներին։ Նրա խոսքով՝ հավաքականները շատ հետաքրքիր են ու նրանց դեմ խաղալը Հայաստանի հավաքականի համար մեծ մարտահրավեր է լինելու։ Բայրամյանն ասել է նաև, որ սա կօգնի հասկանալ, թե ինչի է ընդունակ հավաքականը՝ նման բարձր մակարդակի խաղերում։

«3 հավաքականներում էլ կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ, բայց մենք կպայքարենք և ամեն ինչ կանենք՝ հաջողության հասնելու համար», – եզրափակել է խոսքը ֆուտբոլիստը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ