fbpx
Հասարակություն

Սա կոպտագույն սխալ է, որովհետև Գարեգին Նժդեհը այդ ժամանակ չի եղել ռուսական բանակի կազմում․ Դավիթ Ֆիդանյան

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Պատմաբանը ընգդծել է՝վարչապետը ասուլիսի ժամանակ հղում անելով ինչ որ ռուսական պարբերականի նշում է, որ Նժդեհը ռուսական բանակի կազմում մասնակցել է Բալկանյան պատերազմին:

«Սա կոպտագույն սխալ է, որովհետև Գարեգին Նժդեհը այդ ժամանակ չի եղել ռուսական բանակի կազմում: Նժդեհը մասնակցել է 1912-13թթ. Բալկանյան 1-ին պատերազմին և եղել է բուլղարական բանակի երկրապահ զորքերի կազմում: Ռուսական բանակն էլ որպես կողմ հանդես չի եկել Բալկանյան պատերազմում: Բալկանյան պատերազմում ռազմական գործողությունների կողմերը եղել են մի կողմից Օսմանյան Թուրքիան, մյուս կողմից Հունական, Բուլղարական, Սերբական և Չեռնոգորական թագավորությունները»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/david.fidanyan/posts/3024870967562157

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ