fbpx
Սպորտ

Սա լավագույն Ամերիկայի Գավաթը չէ ինձ համար․ Մեսսի

Բրազիլիայում ընթանում է Ամերիկայի գավաթը, որտեղ Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցում է նաև Լիոնել Մեսսին։

Նա խոսել է գավաթի այս խաղարկության մասին և մեկնաբանել Վենեսուելայի նկատմամբ տարած Արգենտինայի հաղթանակը։ Հարձակվողի խոսքերը մեջբերում է TyC Sports-ը։

«Սա լավագույն Ամերիկայի Գավաթը չէ ինձ համար: Ես չեմ խաղում այնպես, ինչպես սպասում էի: Կարևորն այն է, որ մենք հաղթեցինք:

Գիտեինք, որ Վենեսուելան խաղալու է պաշտպանությունից ու հաջողությունը փորձելու է հակագրոհների ժամանակ:

Մրցաշարում կարող է հաղթել յուրաքանչյուր թիմ: Մենք ևս մեկ քայլ կատարեցինք: Դեռ շատ հանգամանքներ կան, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել: Հենց առաջին օրից ասել եմ, որ մենք լավ ֆուտբոլիստներով ենք համալրված: Մարդկային առումով բոլորս ընկերություն ենք անում ու փորձում շուտ ընտելանալ միմյանց»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ