fbpx
Քաղաքականություն

Սա մեր պատերազմը չէր, բայց ունեցանք մեր հաղթանակի բաժինը․ միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Սենատի կողմից բանաձևի ճանաչումն ու մեր հետագա քայլերը:

Ի՞նչ տեղի ունեցավ.

1. Ընդունված բանաձևը օրենք չէ: Այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու:
2. ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին:
3. Նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր չեն կիրառել Ցեղասպանություն բառը:

Ինչո՞ւ հիմա.

1. Այսօր հակաթուրքական տրամադրությունները Վաշինգտոնում շատ ընդգծված են:
2. Թուրքերին պաշտպանելը անշնորհակալ գործ է:
3. Վետո կիրառած Սենատորների վրա կար լուրջ հանրային ճնշում, որն ավելի ուժեղ էր քան Սպիտակ Տան խնդրանքները: Դրա համար նրանք վետոն չվերահաստատեցին:
4. Հաղթանակի դափնիները բացառապես պատկանում են մեր համայնքին, երկու կազմակերպություններին:
5. Թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել:

Սենց ասեմ. Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը:

Հ.Գ. Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ»։

https://www.facebook.com/sargsyansuren/posts/10157869639565421

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ