fbpx
Սպորտ

Սա ուղիղ տեղափոխություն չէ ոխերիմ թշնամու թիմ. Ռիվալդո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է իր հայրենակից Նեյմարի՝ ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխվելու հնարավորության մասին:

«Եթե նա տեղափոխվի «Ռեալ», ինձ համար դա դավաճանություն չի լինի։ Սկզբում նա «Բարսելոնայից»  հեռացավ ՊՍԺ, ոչ թե միանգամից տեղափոխվեց «Ռեալ»։ Սա ուղիղ տեղափոխություն չէ ոխերիմ թշնամու թիմ : Ես դա դավաճանություն չեմ համարում։

Ամեն դեպքում կցանկանայի, որ նա տեղափոխվեր «Բարսելոնա»։ Կարծում եմ, որ Նեյմարը միանշանակ ուրախ կլինի, եթե նրան հնարավորություն ընձեռվի վերադառնալ այնտեղ, որտեղ երջանիկ էր։ Սակայն ՊՍԺ-ն չի ընդունի ակումբի պակաս շահավետ առաջարկը  միայն այն պատճառով, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ։ Նրանք չեն ցանկանում կորցնել գումարը, ուստի կընդունեն միայն ավելի շահավետ առաջարկ», – ասել է Ռիվալդոն։

Հիշեցնենք, որ Նեյմարի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ռեալը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ