Խորհրդարան

Սա խայտառակություն է, ուստի նախ պետք է նման «ծառայությունների» գովազդը արգելել. Հովհաննես Հովհաննիսյան

Ասյօր Ազգային ժողովինիստում քննարկվում է  «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթը առաջարկել է Իմ քայլը խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, ով նշեց, որ գործընկերներից շատերը դասավանդում են բուհերում, տարիներ շարունակ տեսել են, գիտեն՝ ինչպես են այդ գրասենյակները տարբեր տեսակի կուրսայիններ, դիպլոմայիններ վաճառում՝ դրանով ազդում կրթության որակի վրա:

«Խնդիրը բազմաշերտ է, այս խնդիրը պետք է չգար և օրենսդրական լուծում ստանար, եթե բուհերը հակապլագիատի գործիքներ ապահովեին, բայց բազմաթիվ քննարկումները ցույց են տալիս, որ շատ բուհերի ղեկավարներ դեռ այդ գիտակցումը չունեն: Ես նույնիսկ ճանապարհն եմ մատնանշել, նոր հեծանիվ հայտնաբերելու խնդիր չկա»,- նշեց նա:

Հովհաննիսյանի գնահատմամբ՝ սա ինչ-որ իմաստով նախազգուշական օրինագիծ է, որովհետև կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքների գովազդն է արգելելու: Նա ասաց, որ Գիտությունների ազգային ակադեմիայի պատին նմանատիպ գովազդների կարելի է հանդիպել, կարելի է տեսնել անգամ, որ որոշակի գումարով արտագրություններ էլ են առաջարկվում: Սա, ըստ պատգամավորի, նշանակում է՝ Հայաստանում կան դասախոսներ, որ շարունակում են թելադրություններ անել լսարանում, իսկ ուսանողը կարող է տանել ընկերոջ տետրը, արտագրել:

Հովհաննիսյանի գնահատմամբ՝ սա խայտառակություն է, ուստի նախ պետք է նման «ծառայությունների» գովազդը արգելել, իսկ հետագայում նաև փոփոխություններ է առաջարկելու, որով ընդհանրապես կարգելվի նմանատիպ ծառայությունների գործունեությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ