fbpx
Աշխարհ

Սաակաշվիլիի կինը վստահ է` հաղթելու է Զուգդիդիի քաղաքապետի ընտրություններում

Կիրակի՝ մայիսի 19-ին, Վրաստանի մի շարք քաղաքներում կկայանան քաղաքապետի ընտրություններ, ինչպես նաև՝կանցկացվեն միջանկյալ խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններ:

Կարելի էր ենթադրել, որ նախընտրական շրջանն ու ընտրության օրը կարող էին աննկատ անցնել, եթե նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթը Զուգդիդիում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էր երկրի նախկին առաջին տիկինը՝ Սանդրա Ռուլովսը, անցներ խաղաղ պայմաններում:

Ողջ շաբաթ քաղաքի ընտրատեղամասերից մեկի մոտ անառողջ մթնոլորտ էր. ընդդիմությունը ընտրատեղամասի նախագահին մեղադրեց ընտրացուցակների կեղծելու, կնիքը տեղամասից դուրս տանելու մեջ: Հարկ եղավ ոստիկանության միջամտությունը՝ բորբոքված կրքերը մեղմելու համար:

Իշխանությունը ստիպված էր փոխել տեղամասի կնիքն ու ստուգել ընտրացուցակները: Այդուամենայնիվ, իրավիճակը ընտրատեղամասի մոտ շարունակում է մնալ լարված ու պայթյունավտանգ, մանավանդ, երբ Սանդրա Ռուլովսը հայտարարել է, թե այդ տարածքում իշխում են տեղական երեք ֆեոդալներ, որոնց ժողովրդի ճակատագիրն ամենևին չի հետաքրքրում:

«Ես զգում եմ, որ մեր թիմը կհաղթի: Մարդիկ նախապես շնորհավորում են, այսօր անգամ շամպայն են բացել: Զուգդիդին կլինի առանց Իվանիշվիլիի: Եթե այստեղ հաղթենք Իվանիշվիլիի վարչակարգին, դա կդառնա նրա վերջի սկիզբը: Խոստանում եմ, որ մայիսի 19-ին Իվանիշվիլին ողջ գիշեր կնյարդայնանա»,- ասել է Զանգդիդիի քաղաքապետի թեկնածուն իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ

Նա խոսել է նաև ամուսնու` Միխեիլ Սաակաշվիլիի մասին` նրան անվանելով «վրացի ներգաղթյալների նախագահ»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ