fbpx
Աշխարհ
11:00 29/06/2019

Սաակաշվիլիի կուսակցությունը կմասնակցի Ռադայի ընտրություններին

Սաակաշվիլիի կուսակցությունը կմասնակցի Ռադայի ընտրություններին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններին:

«Մենք հաղթեցինք, շահեցինք դատն ու կգնանք ընտրությունների»,-գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել «Նոր ուժերի շարժում» կուսակցությանը և բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններ: Հանձնաժողովում ասել են, որ կուսակցության համագումարն անցկացվել է կանոնադրության խախտմամբ: Միջոցառումն անցկացվել է մայիսի 8-ին և 10-ին, և ԿԸՀ ներկայացուցիչների կարծիքով՝ քաղաքական ուժի անդամները չեն կարողացել այդ ժամանակ քննարկել իրենց մասնակցությունն ընտրություններին, քանի որ ընտրությունների ամսաթիվը նշանակվել է միայն մայիսի 21-ին:

Սաակաշվիլին դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով չեղարկել ԿԸՀ որոշումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ