Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արյան փորձաքննությունը ցույց է տվել, որ նրա արյան պարամետրերից մեկը վատ վիճակում է։
Այս մասին հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեն։
Վերջինիս փոխանցմամբ՝ ելնելով դրանից, Սաակաշվիլիին արյան փոխներարկման են ենթարկվել, ինչից հետո ամեն ինչ կարգավորվել է։
Բժիշկը նշել է, սակայն, որ նա կլինիկական բուժման կարիք ունի։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ից գտնվում է բանտում։ Հենց այդ օրվանից նա հացադուլ է հայտարարել ու արդեն 22 օր է, ինչ դուրս չի գալիս հացադուլից։