fbpx
Աշխարհ

Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստանում է հայրենիք վերադառնալ առաջիկա ամիսներին՝ մինչև 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին, ինչպես հայտնել է Грузия Online-ը։

«Առաջիկա ամիսներին ես պլանավորում եմ գալ Վրաստան: Այստեղ թաքցնելու բան չկա: Ուկրաինայում ես ինձ լավ եմ զգում, բայց մենք հայրենիքն ենք կորցնում»,-ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ ինքը չի կարող զբաղվել այլ գործերով այնքան ժամանակ, քանի դեռ չեն կանգնեցրել երկրի ավերումն ու քայքայումը։

Սաակաշվիլիի խոսքով, ինքը մտադիր է վրաց ժողովրդի հետ միասին վերջ դնել «Վրացական երազանք» կառավարող կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կառավարմանը:

«Ես վրաց ժողովրդի հետ եմ: Եկեք քաղաքական գործիչներին մի կողմ դնենք: Ես քաղաքական գործիչ չեմ, ես արդի վրացական պետականության ստեղծողն եմ, ձեզնից, նրանցից մեկը, ում սիրտը ցավում է այն բանից, որ երկիրը փլուզվում է»,-հայտարարել է նա:

Նախկին նախագահը, որը հեռակա կարգով հայրենիքում դատապարտված է մի քանի քրեական գործերով, նաև խոսել է Վրաստան վերադառնալուց հետո իր հնարավոր ձերբակալման մասին:

«Կձերբակալեն, թե ոչ, կախված է վրաց ժողովրդից… Ես բանտից չվախեցա Ուկրաինայում, առավել ևս չեմ վախենում իմ երկրում… Նրանք այնքան թույլ են, որ դիմադրություն ցույց չեն տա վրաց ժողովրդին»,-ասել է Սաակաշվիլին:

Նախկին նախագահն իր վերադարձը համարում է այն գործընթացների շարունակությունը, որոնք վրաց ժողովուրդն սկսեց նախագահական ընտրությունների ժամանակ, և որոնք շարունակվեցին Թբիլիսիում հունիսի 20-21-ի բողոքի ակցիաների ընթացքում:

«Ես չեմ կարող պարզապես նստել այստեղ և դիտել՝ ինչպես է կործանվում մեր երկիրը»,-ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ