fbpx
Աշխարհ

Սաակաշվիլին սխալ է համարել Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին Strana.Ua-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Պյոտր Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ էր, ինչպես նաև հայտնել է իր պլանների մասին ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակից հետո:

«Պորոշենկոն ամեն կերպ «ցնցելու է» Զելենսկուն: Եթե Պորոշենկոն իր նկատմամբ քրեական գործեր չունենա, նա այդ վեհանձնությունը չի գնահատի, փորձով գիտեմ: Պորոշենկոն ցանկացած ազնիվ արարք թուլություն է համարում»,-պատմել է Սաակաշվիլին:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ չի շտապում վերադառնալ Կիև: Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ուկրաինական քաղաքացիությունից իրեն դատարանով չեն զրկել, դա եղել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշումը: Այժմ իր գործը պետք է քննի երկրի նոր ղեկավարը:

Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ ինքը չի ցանկանում քաղաքական պաշտոններ զբաղեցնել, սակայն պատրաստ է խորհուրդներ տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, օրինակ, դասախոսություններ կարդա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ