Աշխարհ
10:30 05/05/2020

Սաակաշվիլին Ուկրաինան համեմատել է փոքրիկ երեխայի հետ

Միխեիլ Սաակաշվիլին, ով Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետն է եղել, Ուկրաինան համեմատել է ավազի հետ խաղացող փոքրիկ երեխայի հետ, որը սպասում է մայրիկի և հայրիկի ժամանմանը:

«Ուկրաինան ինձ հիշեցնում է փոքիկ երեխայի, որը խաղում է ավազների հետ, իսկ նրա շուրջը կրակ է բոցավառվում: Երեխան մտածում է, թե մայրն ու հայրը կգան իրեն փրկելու»,-ասել է Սաակաշվիլին:

Նա նաև հավելել է, որ մայրն ու հայրը չկան, իրենք պետք է մեծանան:

Հայտնենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկ-երկու օրվա ընթացքում կհայտարարի իր հավանական նշանակման մասին որևէ պաշտոնում:

Այս մասին հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ