fbpx
Տնտեսություն
18:17 23/03/2020

Սադախլոյի անցակետը բեռնատարների համար բաց է

Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստան արդեն թույլատրվում է։ Այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջը. Հայտարարությունում մասնավորաբար ասված է.

«Նախապես տեղեկացրել էինք, որ վրացական կողմի փոխանցմամբ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք կթույլատրվի այսօր ժամը 21։00-ից սկսած։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք ժամը 17։00-ից սկսած արդեն բաց է»։

‼Ուշադրություն ‼Բեռնափոխադրումների վերաբերյալ‼Նախապես տեղեկացրել էինք, որ վրացական կողմի փոխանցմամբ Սադախլոյի…

Geplaatst door Վրաստանում Հայաստանի դեսպանություն – Embassy of Armenia to Georgia op Maandag 23 maart 2020

Հիշեցնենք, որ այս հրապարակումից առաջ նրանք հայտնել էին, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացների՝ Վրաստանից ելքն ապահովելու ուղղությամբ»,-ասված էր հայտարարությունում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ