Զինված Ուժեր

Ադրբեջանը նորից փորձում է սադրանքի հիմքեր ստեղծել հետագա գործողությունների համար․ Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործունեությունը:

«Մասնավորապես օդային կառավարման կետերի ղեկավարման թուրքական F-16 կործանիչների պատսպարմամբ, թուրքական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և զինված ուժերին: Այդ ուժերը կասեցվում են պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի կողմից»,-ասաց նա` հավելելով, որ երեկ գիշեր հրթիռակոծվել են Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր:

Նրա խոսքով` Ադրբեջանի հայտարարությունները, այն մասին, թե հայկական ուժերը խախտում են հրադադարի ռեժիմը, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:

«Պաշտոնապես հերքվել են այդ լուրերը և Ադրբեջանը նորից փորձում է սադրանքի հիմքեր ստեղծել հետագա գործողությունների համար»,-ասաց Արծրուն Հովհանիսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ