ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին իրենց հատուկ ուշադրության ներքո է, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում։
«Սահմանային իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ Գլխավորն այն է, որ նրանք այլևս չեն կրակում», – ԵԱՀԿ առցանց ֆորումի ժամանակ հայտարարել է Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման մտադրությանը, որի նպատակով ՌԴ ԱԳ նախարար Սեյրգեյ Լավրովն առաջարկել է հանձնաժողով ստեղծել։
«Մենք ողջունում ենք կողմերի մտադրությունը` պետական սահմանը խաղաղ ճանապարհով գծելու հարցը: Մենք տեսնում ենք այնտեղ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Միաժամանակ իրավիճակի սրման ռիսկեր դեռ կան », – հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։