Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է՝ իբր հայ զինծառայողները խախտել են սահմանը

Հրապարակող՝

4A90B33F-32D9-41E7-9D62-3A70CE0B6307_w1080_h608

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, իբր 40 հայ զինծառայողներ խախտել են սահմանը:

Ադրբեջանի ՊՆ-ն նաև հայտարարել է, թե իբր հայ զինվորականները փորձել են դիրքեր զբաղեցնել ադրբեջանական տարածքում, մասնավորապես՝ Քարվաճառի ուղղությամբ: Զենք չի կիրառվել: Ադրբեջանական տարածք իբր մուտք գործած հայ զինծառայողներն, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, արդեն լքել են տարածքը:

Այս հայտարարության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունից դեռ պաշտոնական արձագանք չկա:

Ամենաթարմ