Իրավական
07:00 04/03/2020

Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներ է կայացրել

Սահմանադրական դատարանը 2020 թվականի մարտի 3-ի նիստերում քննել է 3 գործ, որոնցից երկուսը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխան։

Կայացված որոշումները ներկայացնում ենք ստորև․

1. 2019 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ու վերակառուցման եվ զարգացման միջազգային բանկի միջև «կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2019 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. 2018 թվականի դեկտեմբերի 3-ին Մոսկվայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եվ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ․

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2018 թվականի դեկտեմբերի 3-ին Մոսկվայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

3. Երևան քաղաքի առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ եվ 8-րդ մասերի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64, 69 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 8-րդ մասում առկա «բացառիկ դեպքերում» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սահմանադրական դատարանի որոշումները կհրապարակվեն օրենքով սահմանված ժամկետներում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ