fbpx
Աշխարհ

Սահմանադրական փոփոխություններ Եգիպտոսում. եռօրյա հանրաքվեն մեկնարկել է

«Reuters» գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսում մեկնարկել է եռօրյա հանրաքվե երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նպատակով:

Նշվում է, որ փոփոխություններով նախատեսվում է՝ նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգում՝ 4-ից դարձնելով 6 տարի, Խորհրդարանում Սենատի ստեղծում, փոխնախագահի պաշտոնի վերականգնում, խորհրդարանում կին պատգամավորների ներկայության քվոտայի սամնահում (ոչ քին, քան 25 տոկոս), ինչպես նաև նախատեսվում է բարձրացնել երկրում բանակի դերը։

Նշենք նաև, որ ավելի վաղ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հավանության էր արժանացել խորհրդարանի կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ