fbpx
Քաղաքականություն

Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը

Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը կղեկավարի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Այս մասին հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:

Նշենք, որ Պապիկյանը ղեկավարում էր նաև 2018-ի խորհրդարանական ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։

Հիշեցնենք, որ Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։

ԿԸՀ-ն այսօր հրապարակել է Սահմանադրական փոփոխությունների ժամանակացույցը, որի համաձայն քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ