Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքների բնակիչները ևս կարող են սոցիալական աջակցություն ստանալ:
Նա պարզաբանեց, որ այս հարցը քննարկվում է Հայաստանի նախարարների կաբինետում:
««Սահմանամերձ գյուղերի սոցիալական աջակցության մասին» օրենքի համաձայն աջակցություն ստացող գյուղերի ցանկը կարող է ընդլայնվել: Չի բացառվում, որ այդ համայնքների բնակիչներին կարող է լրացուցիչ աջակցություն ցուցաբերվել»,- հավելեց նախարարը:
