Աշխարհ

Սահմանափակումների վերացումը համաճարակի վերջ չի նշանակում. ԱՀԿ ղեկավար

Աշխարհի մի շարք երկրներում, որտեղ կորոնավիրուսի ուժեղ բռնկում է տեղի ունեցել, այժմ մտադրություն ունեն թուլացնել սահմանափակումները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը անդրադարձել է այս որոշմանը և նախազգուշացրել այս պետություններին երկրորդ բռնկման մասին:

G-20-ի առողջապահության նախարարների վիրտուալ հանդիպման ժամանակ Թեդրոց Ադհան Գեբրեյեսուսը հայտնել է, որ իրեն հուսադրում է այն փաստը, որ որոշ երկրներում սահմանափակումները դանդաղ կերպով են թուլացնում, քանի որ իր համար շատ կարևոր է, որ այդ միջոցառումները փուլային գործընթացով լինեն:

«Սահմանափակումների վերացումը համաճարակի վերջ չի նշանակում որևէ երկրում. դա միայն հաջորդ փուլի սկիզբն է»,- նշել է նա:

Այս մասին փոխանցում է AP-ն:

 

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ