fbpx
Աշխարհ

Սահմանախախտ է գնդակահարվել Իրան-Ադրբեջան սահմանին

Սահմանախախտ է գնդակահարվել Իրան-Ադրբեջան սահմանին: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Բիլյասուվար գյուղի մերձակայքում։ Այս մասին հայտնում է minval.az-ը:

Սահմանախախտը չի կանգնել օդ կատարված նախազգուշական կրակոցից հետո, փորձել է փախչել Իրանի ուղղությամբ: Սահմանապահները ստիպված էին կրակոցներ արձակել սահմանախախտի վրա․ նա մահացել է ստացած վնասվածքներից: Զննելիս սահմանախախտի պայուսակի մեջ հայտնաբերվել է 12 կգ 340 գրամ թմրանյութ, Pietro Beretta 1 ատրճանակ, 8 փամփուշտով 1 փամփշտակալ:

Որպես կասկածյալ ձերբակալվել են նաև Բիլյասուվարի բնակիչ Էլգյուն Հասանովը (1991 թվականի ծնված) և Մինգյաչևիրի բնակիչ Նասիրզադե Օրհանը (1995 թվականի ծնված), որոնք ծրագրել էին Նիվա (99-FC-999) ավտոմեքենայով դիմավորել սահմանախախտին: Պարզել են, որ սահմանախախտը Ջալիլաբադի շրջանի բնակիչ Թուրալ Ամիրովն էր (1994 թվականի ծնված): Նա հոկտեմբերի 31-ին անցել էր Իրանի տարածք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ