fbpx
Քաղաքականություն

Սահմանադրությունը նախագահի համար նախատեսում է շատ սահմանափակ լիազորություններ. Համազասպ Դանիելյան

Այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ասաց, որ Սահմանադրությունը նախագահի համար նախատեսում է շատ սահմանափակ լիազորություններ, որոնց մեջ որևէ կերպ չի մտնում այն, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ, երբ նախագահը սկսեց մեկնաբանել, թե ինքն ինչ մտահոգություններ ունի օրենքի նախագծի հետ կապված:

«Սահմանադրությամբ հստակ ֆիքսված է, որ երբ ԱԺ-ն ընդունում է օրենքներ, նախագահը կամ այն ստորագրում է, եթե սահմանադրականության հետ կապված խնդիր է տեսնում ուղարկում է ՍԴ, իսկ ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի այս նախագծի հետ կապված սահմանադրականության խնդիր չկա, նաև դա արտացոլված է իր հայտարարությունում: Իսկ մեկնաբանություններ տալու լիազորություններ Նախագահը չունի: Եթե այս նախագիծն ավելի վաղ ստորագրվեր, դա հնարավորություն կտար, որ Ընտրական օրենսգրքի ավելի մեծ նախագիծը, փաթեթը, շատ ավելի վաղ ընդունենք: Ես բազմիցս ասել եմ, որ մենք նախատեսում էինք դա ապրիլի 13-ի լիագումարն նիստին ընդունենք, բյց այս նախագծի ստորագրված չլինելը ստիպեց մեզ հետաձգել դա»,-ասաց նա:

Լրագրողները նաև հարցրին, թե ե՞րբ ԱԺ օրակարգ կբերվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթը, Դանիելյանը պատասխանեց. «Հաջորդ շաբաթ: Ես կարծում եմ, որ իրատեսական է, որ մենք կկարողանանք ունենալ Ընտրական օրենսգրքի փաթեթի քննարկում և քվեարկության արդեն հաջորդ շաբաթ: Չեմ ուզում բացառել, որ ստիպված կլինենք 24-ժամյա ռեժիմով դա իրականացնել, որովհետև միայն այդ դեպքում կկարողանանք մինչև մայիսի սկիզբ ընդունած ունենալ օրենսգիրքը: Եթե նախագահը այդ փաթեթն էլ չստորագրի և 21-օրյա ժամկետը գնա, ապա այս դեպքում ռիսկի տակ է դրվում այդ մեծ փաթեթի ցանկացած կետի կյանքի կոչումը հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ժամանակ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ