fbpx
Աշխարհ

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել լուծել Հայաստանի հետ սահմանի հարցը

Ria.ru-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ Բաքուն սատարում է ադրբեջանահայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին, ադրբեջանական կողմը պատրաստ է կառուցողական աշխատանքի Երևանի հետ։

Ադրբեջանի վարչապետը ելույթ է ունեցել Մինսկում՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը:

«Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական լուծման Հայաստանի հետ սահմանագծման հարցում: Այդ կապակցությամբ Ադրբեջանը սատարում է ռուսական կողմի առաջարկին ՝ սահմանազատման և սահմանագծման եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Սահմանային գծերի որոշումը տեխնիկական գործընթաց է, և այդ գործընթացը պետք է հիմնված լինի միջազգային լուրջ իրավական հիմքի վրա », – մեջբերում է Ասադովի մամուլի ծառայությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ