fbpx
Կառավարություն

Սահմանին իրավիճակի սրման նշաններ չեն նկատվում․ պաշտպանության փոխնախարար

Իրավիճակը սահմանին բավական հանգիստ է։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ անցած հանգստյան օրերին կրճատվել է խախտումների թիվը։

«Հավանաբար, համարժեք պատասխանների պատճառով»,-հավելել է Բալայանը։

Նա միաժամանակ փաստել է, որ հաճախ դա անիմաստ հրաձգություն է։

«Հիմա մառախուղներ են։ Ինչ-որ բան ինչ-որ մեկի աչքին երևում է»,-ասել է Բալայանը՝ շեշտելով, որ իրավիճակի սրման նշաններ չեն նկատվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ