Ռուսաստանի և Վրաստանի սահմանին մոբիլիզացիոն կետ կհայտնվի։
Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ-ին։ Այն նախատեսվում է բացել Ռուսաստանի և Վրաստանի միջև Վերին Լարսի անցակետում։ Երբ դա տեղի կունենա, ՆԳՆ-ն չի հստակեցրել։
Վերին Լարսը գլխավոր ցամաքային կետն է, որտեղից կարելի է հասնել Ռուսաստանից Վրաստան։ Մոբիլիզացիայի սկզբից հազարավոր մեքենաներ շարվեցին այնտեղ՝ 25 կմ ձգվող գծով, որը հասնում էր Վլադիկավկազ։
Երեկ ռուսական կողմից սահման է ժամանել զրահափոխադրիչ՝ կանխելու դրա չարտոնված հատումը, իսկ վրացական կողմը ցանկացողների հոսքի պատճառով թույլ է տվել ոտքով հատել սահմանը, գրում է BBC-ն։