fbpx
Զինված Ուժեր

Հայ-ադրբեջանական սահմանին լարված է․ հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ

Նոյեմբերի 16-ին՝ 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

«Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։

Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ», – ասված է ՊՆ հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ