Հասարակություն

Սարսափելի է ամեն ինչ, ոչ ոք այդպես էլ մինչև հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները․ Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«Երեկ շրջել ենք Շոշ- Սարուշեն-Կարմիր Շուկա-Ճարտար-Մարտունի հատվածում մեր ունեցած դիրքերի թիկունքով: Ճանապարհին վեց տեղ ռուս խաղաղապահների հենակետեր են տեղակայված: Թաղավարդ գյուղի մի հատվածում ադրբեջանցիներ են: Սարսափելի է ամեն ինչ, ոչ ոք այդպես էլ մինչև հիմա չգիտի որտեղով են անցնելու մեր սահմանները:

Ովքեր տուն չունեն, այժմ չպետք է վերդառնան Արցախ: Հադրութ քաղաքից, Հադրութի շրջանի գյուղերից, Ասկերանից շրջանի գյուղերից, Շուշիից, Քարին տակից ընտանիքիներ կան, որ մնացել են Արցախում: Նախ նրանց հարցերը պետք է լուծվեն: Շատ գյուղերում, հոսանք, գազ չկա, սպասեք մինչև կմիացվեն: Հայաստանից այս ցրտին այդ ընտանիքներին մի հանեք: Կառավարելի դարձրեք այդ գործընթացը: Ավտոբուս տրամադրելով ոչ մի հարց չի լուծվում»,- ասված է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ