fbpx
Արցախ

Արցախում նախատեսվում են սակրավորական աշխատանքներ

Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․

«Տեղեկացնում ենք, որ այսօր սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, ռազմամթերքի վնասազերծում են նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, ինչպես նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:

Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Ուստի խնդրում ենք խուճապի չմատնվել:
Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:

Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4038343889533389?__cft__%5B0%5D=AZWwc0McxLSWjOFqOLtoHfK-Ng9slRpkvZP5rwJxeO21BjiRM0qJWGo3U4a1akm85AzhL23vDAxxQyqoSTCKoE37ZyLj6Qz4JnH4M37KQ5FhRz0ZdGNTJvXrp0Y5orUvf7vHdjK_ssD6eAaGcpigE2Cs&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ