fbpx
Սպորտ

Սալահը՝ Բարսելոնայի հետաքրքրվածության մասին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը խոսել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու ծրագրերի ու «Բարսելոնայի» հետաքրքրվածության մասին։

«Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ եթե ամեն բան ինձանից կախված լիներ՝ կցանկանայի մնալ «Լիվերպուլում»։ Բայց որոշումը ակումբի ղեկավարությունից է կախված, նրանք պետք է որոշեն այդ հարցը։ Տարաձայնություններ չկան, բայց պետք է համաձայնության հասնել։

Ես կարդացել եմ Չավիի հետաքրքրվածության մասին։ Հաճելի է, որ «Բարսելոնայի» պես ակումբը հետաքրքրված է, սակայն ես երջանիկ եմ «Լիվերպուլում»»,- ասել է Սալահը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ