fbpx
Սպորտ

Սալահը` ԱՊԼ-ում Լիվերպուլի պատմության լավագույն ռմբարկու

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը երկու գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (7:0)։

Այս խաղից հետո ֆուտբոլիստն ԱՊԼ-ում մերսիսայդցիների կազմում 129 գոլ ունի։ Նա շրջանցել է Ռոբի Ֆաուլերին (128)՝ դառնալով «Լիվերպուլի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Պրեմիեր լիգայում։

Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից։ Այս ընթացքում նա նա Պրեմիեր լիգայում 204 խաղ է անցկացրել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ