Սպորտ
16:40 25/02/2020

Սալահը իր նոր ցուցանիշով հավասարվեց Սուարեսին

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը ԱՊԼ-ի հերթական տուրում դարձել է գոլի հեղինակ։

Սա Սալահի համար 69-րդ գոլն էր՝ «Լիվերպուլի» կազմում Պրեմիեր Լիգայում անցկացրած խաղերում։ Նա այց ցուցանիշով հավասարվեց Լուիս Սուարեսին ու այժմ նրանք միասին կիսում են 4-րդ հորիզոնականը։

Լիվերպուլյան ակումբի կազմում ԱՊԼ-ում ավելի շատ գոլի հեղինակ են դարձել միայն Մայքլ Օուենը (118), Սթիվեն Ջերարդը (120) և Ռոբի Ֆաուլերը (128)։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ