fbpx
Սպորտ

Սալահը կարող է չմասնակցել ՉԼ կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը

«Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը հնարավոր է բաց թողնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումը:

Պատճառը՝ Անգլիայի առաջնության 37-րդ տուրի «Նյուքասլ»-ի դեմ խաղում ստացած վնասվածքն է, որի պատճառով նա կարող է չխաղալ 6 օր: Ակումբի բժիշկներն արդեն հետազոտել են հարձակվողին, սակայն ֆուտբոլիստը ևս մեկ հետազոտություն պետք է անցնի:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում, «Նոու Կամպ» մարզադաշտում, «Բարսելոնա»-ն հաղթել էր 3:0 հաշվով: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ