Աշխարհ

Սամարայի մարզում ահաբեկչություն է կանխվել

ՌԴ Սամարայի մարզում ոչնչացրել են գրոհայինի, որն ահաբեկչություն էր նախապատրաստում:

Անվտանգության դաշնային ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ մասնավոր տներից մեկում զինված տղամարդ կա: Իրավապահներն առաջարկել են նրան հանձնվել, սակայն հանցագործը հրաժարվել է: Արդյունքում` նրան ոչնչացրել են:

Տանը, որտեղ նա բնակվել է, հայտնաբերել են զենք, ինքնաշեն պայթուցիկ սարք: Տղամարդը ցանկացում էր ահաբեկչություն իրականացնել մարդկանց կուտակման վայրերում:

Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ